10:55  ,  22 սեպտեմբերի, 2014

Մացարին՝ Վիդիչի սխալի մասին. Նման բան պատահում է 100 տարին մեկ

«Ինտերի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին չի մեղադրել սերբ պաշտպան Նեմանյա Վիդիչին, ով կոպիտ սխալ էր թույլ տվել «Պալերմոյի» դեմ իտալական A Սերիայի երրորդ տուրի խաղում:

«Վիդիչի սխալը կարելի է համամետել դարպասապահի՝ ոտքերի արաքով բաց թողած գոլի հետ: Նման բան տեղի ունենում է 100 տարին մեկ: Նեմանիան հիանալի խաղացող է, այդպես կարող են սխալվել բոլորը»,- Մացարիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Սիցիլիայում կայացած խաղում «Պալերմոն» բացեց հաշիվը Վիդիչիի սխալի օգնությամբ, սակայն խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչն «Ինտերին» փրկեց պարտությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում