10:06  ,  22 սեպտեմբերի, 2014

Ռոնալդինյոյի առաջին գոլը Մեքսիկայում

Բրազիլիայի հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն առաջին գոլն է խփել մեքսիկական «Կերետարոյի» կազմում: «Գվադալահարայի» դեմ Մեքսիկայի առաջնության խաղի 6-րդ րոպեին 34-ամյա բրազիլացին անվրեպ է իրացրել 11 մետրանոցը, իսկ «Կերետարոն» հաղթել է 4:1 հաշվով: «Տիգրեսի» դեմ նախորդ խաղում Ռոնալդինյոն վրիպել էր 11 մետրանոցից:

Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն բրազիլական «Աթլետիկո Մինեյրոյից» ազատ գործակալի կարգավիճակով էր տեղափոխվել «Կերետարո», որի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում