09:11  ,  22 սեպտեմբերի, 2014

Պրիմերա. Մեսին առաջին անգամ շեղ հարվածեց 11 մետրանոցից

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին կարիերայում չորրորդ անգամ չկարողացավ Պրիմերայում անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը: «Լեւանտեի» դեմ խաղում Արգենտինայի հավաքականի ավագը վրիպեց 42-րդ րոպեին: Դա առաջին դեպքն էր, երբ Մեսիի իրացրած 11 մետրանոցից հետո գնդակը շեղ ընթացավ: Նրա նախորդ 3 վրիպումներում գնդակը հետ էին մղել դարպասապահները:

Հիշեցնենք, որ Վալենսիայում կայացած խաղում «Բարսելոնան» խփեց 5 անպատասխան գոլ, իսկ Մեսին 77-րդ րոպեին ձեւակերպեց վերջնական հաշիվը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով