00:58  ,  22 սեպտեմբերի, 2014

ՊՍԺ-ն բաց թողեց հաղթանակը

ՊՍԺ - «Լիոն» խաղով ավարտվեց ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրը: Փարիզյան հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի գոլի շնորհիվ Ֆրանսիայի չեմպիոնը հաշվի մեջ առջեւում էր մինչեւ 84-րդ րոպեն, սակայն ֆրանսիացի 20-ամյա պաշտպան Սամուել Ումիտիտին «Լիոնին» փրկեց պարտությունից:

6-րդ տուրից հետո «Լիգա-1»-ում եռիշխանություն է: Առաջատարները 13 միավոր հավաքած «Մարսելը», «Բորդոն» ու «Սենտ Էթյենն» են: ՊՍԺ-ն ունի 10 միավոր, «Լիոնը»՝ 7:

Ֆրանսիայի առաջնություն, 6-րդ տուր

ՊՍԺ - «Լիոն»՝ 1:1

Էդինսոն Կավանի, 20 – Սամուել Ումիտիտի, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով