00:49  ,  22 սեպտեմբերի, 2014

«Բարսելոնան» 5 գոլ խփեց Վալենսիայում

Իսպանական Պրիմերայի չորրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» Վալենսիայում 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Լեւանտեի» դարպասը: 

Խաղի հաշիվը 34-րդ րոպեին բացեց Նեյմարը: Քիչ անց վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվեց «Լեւանտեի» խաղացող Լուկաս Վինտրան, սակայն Լիոնել Մեսին վրիպեց 11 մետրանոցից: Այնուամենայնիվ, կատալոնացիներին հաջողվեց ընդմիջման գնդակի 2 գոլի առավելությամբ: 44-րդ րոպեին գեղեցիկ գոլ խփեց խորվաթ Իվան Ռակիտիչը, ով բացեց իր գոլերի հաշիվը «Բարսելոնայում»:

Ընդմիջումից հետո իսպանացի կիսապաշտպաններ Սանդրո Ռամիրեսը եւ Պեդրոն ու արգենտինացի Լիոնել Մեսին խոշոր հաշվով հաղթանակ պարգեւեցին Լուիս Էնրիկեի թիմին:

«Բարսելոնան» տարավ չորրորդ հաղթանակը եւ 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Սեւիլիան» 3:1 հաշվով հաղթեց Պրիմերայի նորեկ «Կորդոբային»՝ հավաքելով 10 միավոր:

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Լեւանտե» - «Բարսելոնա»՝ 0:5

Նեյմար, 34, Իվան Ռակիտիչ, 44, Սանդրո Ռամիրես, 57, Պեդրո, 64, Լեո Մեսի, 77

Հեռացում՝ Լուկաս Վինտրա, 41 («Լեւանտե»)

Չիրացված 11 մետրանոց՝ Լեո Մեսի, 42 («Բարսելոնա»)

«Կորդոբա» - «Սեւիլիա»՝ 1:3

Բորխա Գարսիա, 83 – Կարլոս Բակա, 8, 88 (11մ.), Ստեֆան Մ՛Բիա, 72

«Ռեալ Սոսյեդադ» - «Ալմերիա»՝ 1:2

Չորի Կաստրո, 85 – Ալբերտո դե լա Բելա, 30 (ինքնագոլ), Մաուրո դոս Սանթոս, 51

Հեռացում՝ Սեբաստիան Դուբարբիեր, 79(«Ալմերիա»)

«Վիլյառեալ» - «Ռայո Վալեկանո»՝ 4:2

Խավիեր Էսպինոսա, 33, Մատեո Մուսակիո, 62, Լուսիանո Վիետո, 74, 87 – Գաել Կակուտա, 22, Ալբերտո Բուենո, 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս