00:38  ,  22 սեպտեմբերի, 2014

Կովաչիչի գոլը մեկ միավոր բերեց «Ինտերին»

Սիցիլիական «Պալերմոն» ու միլանյան «Ինտերը» ոչ ոքիով բաժանվեցին իտալական A Սերիայի երրորդ տուրում: Սիցիլիայում գրանցվեց 1:1 հաշիվը: «Ինտերի» պատասխան գոլն առաջին խաղակեսում խփեց խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը: 

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Պալերմո» - «Ինտեր»՝ 1:1

Ֆրանկո Վասկես, 3 – Մատեո Կովաչիչ, 42

«Տորինո» - «Վերոնա»՝ 0:1

Արտուր Իոնիտա, 66

Չիրացված 11 մետրանոց՝ Էլ Կադուրի, 88 («Տորինո»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով