23:30  ,  21 սեպտեմբերի, 2014

Ժոզե Մոուրինյո. Լեմպարդի եւ «Չելսիի» սիրո պատմությունն ավարտվեց

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմյեր լիգայի 5-րդ տուրի խաղից հետո անդրադարձել է անգլիացի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին, ում գոլը մանչեսթերցիներին փրկեց պարտությունից:

«Լեմպադրը «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ է: Ես չեմ հավատում ֆուտբոլի նկատմամբ սիրո պատմություններին: Հնարավոր է, որ ես չափազանց պրագմատիկ եմ: Երբ Ֆրենկը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», նրա եւ «Չելսիի» սիրո պատմությունն ավարտվեց: Նա իր աշխատանքը կատարեց պրոֆեսիոնալ ձեւով: «Չելսին» լավ դիմավորեց Լեմպարդին. դա ակումբի ոճն է: Այստեղ մարդիկ երբեք չեն մոռանում, թե ինչ ես դու արել նրանց համար: Դրանում է «Չելսիի» կուլտուրան ու գեղեկությունը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ 36-ամյա Լեմպարդը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում, իսկ 85-րդ րոպեին գրավեց իր նախկին ակումբի դարպասը: Նա «Չելսիում» խաղացել է 14 տարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում