22:33  ,  21 սեպտեմբերի, 2014

Ալեքսանդր Կարապետյանը դուբլի հեղինակ է դարձել 2 րոպեում

Թիֆլիսահայ հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը դուբլի հեղինակ է դարձել ֆուտբոլի Լյուքսեմբուրգի առաջնությունում: 7-րդ տուրում «Դյուդելանժը» սեփական խաղադաշտում 5 անպատասխան գնդակ է ուղարկել «Գրեւենմաչերի» դարպասը: 26-ամյա Կարապետյանը դուբլ է ձեւակերպել 2 րոպեում՝ աչքի ընկելով խաղի 21-րդ եւ 22-րդ րոպեներին:

7-րդ տուրից հետո «Դյուդելանժը» 13 միավորով 6-րդ տեղում է: Լյուքսեմբուրգի առաջնությանը մասնակցում են 14 ակումբներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում