21:20  ,  21 սեպտեմբերի, 2014

«Բայերը» պարտվեց խոշոր հաշվով, «Բորուսիան» եւս չհաղթեց

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունում սեպտեմբերի 21-ին անցկացվեցին չորրորդ տուրի վերջին 2 խաղերը: Լեւերկուզենի «Բայերը» մրցակցի խաղադաշտում 1:4 հաշվով պարտվեց «Վոլֆսբուրգին», իսկ «Քյոլնի» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» միջեւ խաղում գոլեր չգրանցվեցին՝ 0:0:

Չորրորդ տուրից հետո Բունդեսլիգան ունի 4 առաջատար: Մրցաշարային աղյուսակը 8-ական միավորով գլխավորում են լիգայի նորեկ «Պադերբորնը», «Մայնցը», «Հոֆֆենհայմը» եւ Մյունխենի «Բավարիան», իսկ Դորտմունդի «Բորուսիան» 6 միավորով բաժանում է 7-8-րդ տեղերը:

Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր  

«Վոլֆսբուրգ» - «Բայեր»՝ 4:1

Ռիկարդո Ռոդրիգես, 8 (11մ.), 63, Վիեյրինյա, 45, Աարոն Հանտ, 81 – Յոսիպ Դրմիչ, 29

Հեռացում՝ Ժուլիո Դոնատի, 7 («Բայեր»)  

«Քյոլն» - «Բորուսիա Մ՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում