20:57  ,  21 սեպտեմբերի, 2014

«Մոնակոն» միավոր չկորցրեց, «Սենտ Էթյենը»՝ առաջատարների թվում

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրում «Մոնակոն» տանը նվազագույն հաշվով առավելության հասավ «Գենգամի» նկատմամբ:

Խաղի միակ գոլը 38-րդ րոպեին խփեց մարոկկացի կիսապաշտպան Նաբիլ Դիրարը: «Մոնակոն» տարավ երկրորդ հաղթանակը՝ հավաքելով 7 միավոր:

«Սենտ Էթյենը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Լանսի» նկատմամբ եւ 13 միավորով հավասարվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մարսելին» ու «Բորդոյին»:

Ֆրանսիայի առաջնություն, 6-րդ տուր

«Մոնակո» - «Գենգամ»՝ 1:0

Նաբիլ Դիրար, 38

«Լիլ» - «Մոնպելյե»՝ 0:0

«Լանս» - «Սենտ Էթյեն»՝ 0:1

Ֆաբիեն Լեմոյնե, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով