20:53  ,  21 սեպտեմբերի, 2014

Լեմպարդը «Մանչեսթեր Սիթիին» փրկեց «Չելսիի» դեմ խաղում

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 5-րդ տուրի կենտրոնական խաղում հանդիպեցին գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու ընթացիկ առաջատար Լոնդոնի «Չելսին»: Մանչեսթերում կայացած խաղում գրանցվեց 1:1 հաշիվը:

Առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով եւ ավարտվեց 0:0 հաշվով: 66-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ դաշտի տերերի արգենտինացի պաշտպան Պաբլո Սաբալետան, իսկ 5 րոպե անց փոխարինման դուրս եկած Անդրե Շյուրլեն բացեց հաշիվը՝ առաջ մղելով «Չելսիին»: Խաղի վերջնամասում Ժոզե Մոուրինյոյի թիմը շարունակում էր վստահ պաշտպանվել, սակայն 10 ֆուտբոլիստներով մնացած «Մանչեսթեր Սիթիին» հաջողվեց փրկվել պարտությունից: Մանչեսթերցիների պատասխան գոլի հեղինակը 85-րդ րոպեին դարձավ «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդ, ով չտոնեց խփած գոլը:

«Չելսին» 13 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Մանչեսթեր Սիթին» 8 միավորով 6-րդն է:

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 1:1

Ֆրենկ Լեմպարդ, 85 – Անդրե Շյուրլե, 71

Հեռացում Պաբլո Սաբալետա, 66 («Չելսի»)

«Էվերտոն» - «Քրիսթալ Փելաս»՝ 2:3

Ռոմելու Լուկակու, 9, Լեյթոն Բեյնս, 83 (11մ.) – Մայլ Յեդինակ, 30 (11մ.), Ֆրեյզեր Քեմբել, 54, Յաննիկ Բոլսի, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում