19:10  ,  21 սեպտեմբերի, 2014

Սինգապուր. Հեմիլթոնը՝ նոր առաջատար, «Ռեդ Բուլի» վերելքը

Ֆորմուլա-1-ի Սինգապուրի Մեծ Մրցանակում հաղթեց «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը:

Լավագույն եռյակում տեղ գտան նաեւ «Ռեդ Բուլի» 2 ներկայացուցիչները՝ Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն Սեբաստիան Ֆետելը եւ ավստրալացի Դանիել Ռիկյարդոն:

«Մերսեդեսի» գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոզբերգը էլեկտրականության հետ կապված խնդիրների պատճառով չկարողացավ ավարտել մրցումը:

Այս փուլից հետո Հեմիլթոնի շրջանցեց Ռոզբերգին՝ դառնալով ընդհանուր հաշվարկի առաջատար:

Սինգապուրի Մեծ մրցանակ   

1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») - 2:00:04,795

2. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլ») +13,5

3. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») +14,2

4. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի») +15,2

5. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») +41,9

6. Ժան-Էրիկ Վերն («Տորո Ռոսո») +51,5

7. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +58,7

8. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») +1:00,3

9. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա») +1:01,3

10. Կեւին Մագնուսեն («Մաքլարեն») +1:01,8

Ընդհանուր հաշվարկ

1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») - 241 միավոր

2. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես») - 238

3. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») - 181

4. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի») - 133

5. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլ») - 124

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում