17:02  ,  21 սեպտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյան. Այժմ ոտքս գիպսի մեջ է

«Մայնցի» դեմ գերմանական Բունդեսլիգայի չորրորդ տուրի խաղում վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանի ոտքն այժմ գիպսի մեջ է: Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանը պատմել է վնասվածքի մասին:

«Խաղային այդ իրավիճակում ոտքիս ստացած հարվածից շատ ուժեղ ցավ զգացի: Խաղից հետո անմիջապես դիմեցի բժիշկներին: Երեկ եւ այսօր արված հետազոտությունները ցույց տվեցին, որ ոտնաթաթիս հատվածում ոսկրային խնդիր կա: Այս պահին ոտքս գիպսի մեջ է, քայլում եմ հենակներով: Առաջիկա հետազոտությունները ցույց կտան, թե որքան կտեւի ապաքինումը: Նախնական ստուգումներից հետո ասել են 4 շաբաթ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, բաց է թողնելու Սերբիայի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 11-ին Երեւանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով