16:57  ,  21 սեպտեմբերի, 2014

Դի Մարիայի պարաշյուտ գոլը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան գեղեցիկ գոլ խփեց «Լեսթերի» դեմ Պրեմյեր լիգայի 5-րդ տուրի խաղում:

Լեսթերում ընթացող հանդիպման 16-րդ րոպեին Դի Մարիան պարաշյուտ հարվածով կրկնապատկեց մանչեսթերցիների առավելությունը: Ընթանում է առաջին խաղակեսը: «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթում է 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում