16:27  ,  21 սեպտեմբերի, 2014

Կասանոյի դուբլը հաղթանակ պարգեւեց «Պարմային»

Իտալական A Սերիայի երրորդ տուրում «Պարման» 3:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Վերոնայի «Կյեւոյի» նկատմամբ: Առաջին խաղակեսից հետո դաշտի տերերն առջեւում էին հաշվի մեջ, սակայն երկրորդ խաղակեսում «Պարման» խփեց 3 գոլ՝ տանելով կամային հաղթանակ: Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Անտոնիո Կասանոն:

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Կյեւո» - «Պարմա»՝ 2:3

Մարիանո Իզկո, 4, Ալբերտո Պալոսկի, 87 – Անտոնիո Կասանո, 65, 77, Մասիմո Կոդա, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով