15:26  ,  21 սեպտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել եւ չի խաղա սերբերի դեմ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել «Մայնցի» դեմ գերմանական Բունդեսլիգայի չորրորդ տուրի խաղում, հայտնում է ակումբի կայքը:

«Մայնցի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսի միջնամասում, իսկ վերջին րոպեներին ստացել է վնասվածք, բայց կարողացել է ավարտել հանդիպումը: «Բորուսիայի» բժիշկ Մարկուս Բրաունի խոսքով՝ Մխիթարյանի ապաքինման համար կպահանջվի մոտ 4 շաբաթ, ինչը նշանակում է, որ նա չի մասնակցի սերբերի դեմ Եվրո-2016-ի ընտրական փուլի երկրորդ տուրի խաղին:

Հայաստան - Սերբիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին Երեւանում: Բացի այդ, հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականն ընկերական խաղ է անցկացնելու Եվրո-2016-ը հյուրընկալող ֆրանսիացիների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով