13:20  ,  21 սեպտեմբերի, 2014

Ջերարդ. Ցանկանում եմ, որ իմ հեռանալուց հետո «Լիվերպուլի» ավագը լինի Հենդերսոնը

Անգլիական «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը պատմել է, որ կարիերան ավարտելուց հետո կցանկանար լիվերպուլցիների ավագի դերում տեսնել Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնին:

«Շատ ընդհանուր բաներ եմ տեսնում իմ ու Ջորդանի միջեւ: Կարեւոր է պրոֆեսիոնալ մոտեցում դրսեւորելն ու թիմակիցների հետ զրուցելու կարողությունը: Ինձ ոչինչ ավելի շատ դուր չի գալիս, քան ավագի թեւկապը Հենդերսոնին փոխանցելը, երբ կգա իմ հեռանալու ժամանակը»,- 34-ամյա Ջերարդի խոսքը մեջբերում է Daily Mirror-ը:

Հիշեցնենք, որ 24-ամյա Հենդերսոնը 2011-ին անգլիական «Սանդերլենդից» է տեղափոխվել «Լիվերպուլ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում