14:30  ,  21 սեպտեմբերի, 2014

Մրցաշրջանն ավարտված է Վիկտորյա Ազարենկայի համար

Աշխարհի նախկին առաջին ռակետ Վիկտորյա Ազարենկան վնասվածքի պատճառով հրաժարվել է սեպտեմբերի 21-27-ն անցկացվող թենիսի Ուհանի մրցաշարի մասնակցությունից: Բելառուս թենիսիստուհին հայտնել է, որ այլեւս կորտ դուրս չի գա այս մրցաշրջանում:

«Ցավոք, այլեւս հանդես չեմ գա այս մրցաշրջանում, որը շատ բարդ է դասավորվում ինձ համար: Այժմ կզբաղվեմ առողջությամբ՝ փորձելով ամբողջությամբ վերականգնվել, որպեսզի հաջող հանդես գամ հաջորդ տարի»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ազարենկան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում