12:22  ,  21 սեպտեմբերի, 2014

Սպորտի նախարարի շնորհավորանքը

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորանք է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Տոն, որին մենք հասել ենք երկար տարիների պայքարի ու հայ ժողովրդի անկոտրում կամքի շնորհիվ:

Մեր նորանկախ հայրենիքի յուրաքանչյուր քաղաքացի պետք է հպարտությամբ եւ մեծ արժանապատվությամբ կրի անկախ Հայաստանի քաղաքացի լինելու պատիվը՝ ձգտելով իր հնարավորությունները, գիտելիքները եւ մասնագիտական կարողությունները ի նպաստ ներդնել հանուն մեր հայրենիքի հետագա զարգացման:

Հայաստանի անկախությունն այն գաղափարն է, որին ձգտել են մեր հայրերն ու պապերը, որի համար մարտընչել են մեր եղբայները եւ որի պահպանումը ներկա սերնդի սուրբ գործն է: Ես վստահ եմ, որ յուրաքանչյուրս մեր նվիրվածությամբ եւ լավ աշխատանքով կկարողանանք ապահովել եւ պահպանել մեր հայրենիքի զարգացումը կյանքի բոլոր ոլորտներում:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս, եւ կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը»,- նշվում է շնորհավորանքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում