11:33  ,  21 սեպտեմբերի, 2014

Անա Իվանովիչի 15-րդ տիտղոսը

Տոկիոյում կայացած թենիսի կանանց WTA շարքի մրցաշարն ավարտվեց սերբ Անա Իվանովիչի հաղթանակով: Եզրափակիչում աշխարհի 10-րդ ռակետը 2 սեթում վստահ հաղթանակ տարավ դանիացի Կարոլին Վոզնյացկու նկատմամբ: Մրցախաղը տեւեց 1 ժամ 39 րոպե:

27-ամյա Իվանովիչը նվաճեց 15-րդ տիտղոսը կարիերայում եւ չորրորդն՝ այս մրցաշրջանում:

Տոկիո, կանայք, եզրափակիչ

Անա Իվանովիչ (Սերբիա) - Կարոլին Վոզնյացկի (Դանիա)՝ 6:2, 7:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում