01:22  ,  21 սեպտեմբերի, 2014

Արթուր Աբրահամը՝ Բալթիկ ծովի ափին (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը բրիտանացի Փոլ Սմիթի դեմ մենամարտին նախապատրաստվում է Բալթիկ ծովի ափին գտնվող Ցինովից քաղաքում, փոխանցում են 34-ամյա բռնցքամարտիկի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի եւ 31-ամյա Փոլ Սմիթի միջեւ մենամարտը կկայանա սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում