01:01  ,  21 սեպտեմբերի, 2014

ԱԱ-2014. Եզրափակիչում՝ Բրազիլիա - Լեհաստան

Վոլեյբոլի աշխարհի 2014թ. չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն լեհերն ու բրազիլացիները: Լեհաստանում ընթացող տղամարդկանց աշխարհի առաջնության եզրափակիչում բրազիլացիները 5 սեթում հաղթեցին ֆրանսիացիներին, իսկ լեհերից 4 սեթ պահանջվեց Գերմանիային պայքարից դուրս թողնելու համար:

Եզրափակիչը եւ երրորդ տեղի խաղը կկայանան սեպտեմբերի 21-ին:

ԱԱ-2014, կիսաեզրափակիչներ

Ֆրանսիա – Բրազիլիա՝ 2-3 (18:25, 25:23, 23:25, 25:22, 12:15)

Լեհաստան – Գերմանիա՝ 3-1 (26:24, 28:26, 23:25, 25:21)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում