00:22  ,  21 սեպտեմբերի, 2014

83 մետրից գոլ ու ռեկորդ՝ Բունդեսլիգայում

«Պադերբորնի» գերմանացի կիսապաշտպան Մորից Ստոպելկամպը «Հանովերի» դեմ Բունդեսլիգայի չորրորդ տուրի խաղում գոլ է խփել 83 մետրից: 27-ամյա Ստոպելկամպն աչքի է ընկել ավելացված ժամանակում, երբ «Հանովերի» դարպասապահը եկել էր մրցակցի տուգանային հրապարակ: «Պադերբորնն» այդ խաղում հաղթել է 2:0 հաշվով: Դա Բունդեսլիգայի պատմության ամենահեռահար գոլն է, գրում է bundesligafanatic.com-ը:

Հիշեցնենք, որ չորրորդ տուրից հետո Բունդեսլիգայի նորեկ «Պադերբորնը» հավաքել է 8 միավոր եւ «Բավարիայի» ու «Հոֆֆենհայմի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս