23:55  ,  20 սեպտեմբերի, 2014

Միշել Տեր-Զաքարյանի «Նանտը» բարելավում է դիրքը

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրում «Նանտը» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց «Նիցային»: Դաշտի տերերը երկու գոլերն էլ խփեցին առաջին խաղակեսում, իսկ հյուրերն ընդմիջումից հետո կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը:

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտը» հավաքեց 10 միավոր եւ «Սենտ Էթյենի» հետ բաժանում է 4-5-րդ տեղերը:

Ֆրանսիայի առաջնություն, 6-րդ տուր

«Նանտ» - «Նիցա»՝ 2:1

Ջորդան Ամավի, 9 (ինքնագոլ), Էտայ Շեչեր, 43 – Ջորդան Ամավի, 70

«Թուլուզ» - «Կան»՝ 3:3

Վիսամ Բեն Յեդեր, 21 (11մ.), Ադրիեն Ռեգատին, 83 (11մ.), Պավլե Նինկով, 87 – Ֆլորիան Ռեսպենտինո, 7, Լենի Նինգիս, 76, Ժան Կալվե, 86

«Լորյեն» - «Ռեյմս»՝ 0:1

Բենժամին, Մուկանջո, 72

«Մեց» - «Բաստիա»՝ 3:1

Սերգեյ Կրիվեց, 14, Գուիդո Միլան, 65, Խուան Ֆալկոն, 74 – Ֆլոյդ Այիտե, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով