23:49  ,  20 սեպտեմբերի, 2014

Պրիմերա. Չեմպիոնը միավորներ կորցրեց, Հերնանդեսի արտակարգ գոլը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» տանը ոչ ոքի խաղաց Վիգոյի «Սելտայի» հետ՝ 2:2:

Խաղի հաշիվը 19-րդ րոպեին արտակարգ հարվածով բացեց «Սելտայի» չիլիացի կիսապաշտպան Պաբլո Հերնադեսը, սակայն մինչեւ ընդմիջման գնալը մադրիդցիները ոչ միայն խփեցին պատասխան գոլը, այլեւ առաջ անցան հաշվի մեջ: Ընդմիջումից հետո «Սելտային» հաջողվեց խուսափել պարտությունից:

«Աթլետիկոն» ունի 8 միավոր եւ «Գրանադայի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը:

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Աթլետիկո» - «Սելտա»՝ 2:2

Միրանդա, 31, Դիեգո Գոդին, 41 – Պաբլո Հերնադես, 19, Նոլիտո, 53 (11մ.)

«Աթլետիկ» - «Գրանադա»՝ 0:1

Ջոն Կորդոբա, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում