23:22  ,  20 սեպտեմբերի, 2014

«Օլիմպիակոսը» խնդիրներ չունեցավ, Գեւորգ Ղազարյանը չխաղաց

Ֆուտբոլի Հունաստանի առաջնության չորրորդ տուրում «Օլիմպիակոսը» սեփական խաղադաշտում 3:0 հաշվով առավելության հասավ առաջատար «Վերիայի» նկատմամբ: Դաշտի տերերի առաջին գոլը 32-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով խփեց հույն ռմբակու Կոստաս Միտրօղլուն, իսկ խաղի վերջնամասում աչքի ընկան նաեւ պարագվայցի հարձակվող Դանիել Բենիտեսը եւ շվեյցարացի կիսապաշտպան Պայտիմ Կասամին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն «Օլիմպիակոսի» փոխարինողների թվում էր:

«Օլիմպիակոսը» 10 միավորով բարձրացավ առաջին տեղ, իսկ «Վերիան» 9 միավորով երկրորդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով