22:53  ,  20 սեպտեմբերի, 2014

Սուարես. «Բարսելոնայի» ֆանատ դարձա Ռոնալդինյոյի, Դեկուի ու Էտո՛Օ-ի ժամանակներից

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսն ընդգծել է, որ ինքը վաղուց է երկրպագում կատալոնական «Բարսելոնային», որի կազմը համալրել էր այս ամռանը:

«Երբ խաղում էի Ուրուգվայում, ազատ ժամանակ ունեալու դեպքում ամեն տարի լինում էր Բարսելոնայում: «Բարսելոնայի» ֆանատ դարձա այն ժամանակ, երբ թիմում խաղում էին Ռոնալդինյոն, Դեկուն ու Սամուել Էտո՛Օ-ն, ինչպես նաեւ սկսնակ Մեսին»,- Սուարեսի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում