22:30  ,  20 սեպտեմբերի, 2014

«Լիվերպուլը» սայթաքեց Լոնդոնում

Անգլիական Պրեմյեր լիգայի 5-րդ տուրում «Լիվերպուլը» Լոնդոնում 1:3 հաշվով պարտվեց «Վեստ Հեմին»: Խաղի մեկնարկը շատ անհաջող ստացվեց լիվերպուլցիների համար, քանի որ արդեն 7-րդ րոպեին դաշտի տերերն ունեին 2 գոլի առավելություն: Առաջին խաղակեսում «Լիվերպուլին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ընդմիջումից հետո «Վեստ Հեմը» խփեց նաեւ երրորդ գոլը՝ տանելով վստահ հաղթանակ:

Բրենդան Ռոջերսի թիմը կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը եւ ունի 6 միավոր: «Վեստ Հեմը» վաստակել է մեկով ավելի:

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Լիվերպուլ»՝ 3:1

Վինսթոն Ռեյդ, 2, Դիաֆրա Սախո, 7, Մորգան Ամալֆիտանո, 88 – ՌաՀիմ Ստելինգ, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում