21:58  ,  20 սեպտեմբերի, 2014

«Սպարտակը» վերջին րոպեին խուսափեց պարտությունից

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակն» իր նոր՝ «Օտկրիտիե Արենա» ստադիոնում ոչ ոքի խաղաց Գրոզնիի «Թերեկի» հետ՝ 1:1: Մինչեւ 90-րդ րոպեն «Թերեկը» բրազիլացի կիսապաշտպան Մաուրիսիոյի գոլի շնորհիվ առջեւում էր հաշվի մեջ, սակայն իսպանացի Խոսե Խուարադոն «Սպարտակին» փրկեց պարտությունից:

Մուրատ Յակինի թիմը խաղում էր առանց վնասվածքից վերականգնվող Արաս Օզբիլիսի եւ Յուրա Մովսիսյանի:

«Սպարտակը» 16 միավորով երրորդն է, իսկ «Թերեկը» հավաքել է 15 միավոր: Առաջատար «Զենիթը» 9 խաղում տարել է նույնքան հաղթանակ: 

Ռուսաստանի առաջնություն, 8-րդ տուր

«Սպարտակ» - «Թերեկ»՝ 1:1

Խոսե Խուրադո, 90 Մաուրիսիո, 14

«Կուբան» - «Ռուբին»՝ 2:1

Դանիլո, 28, Սեկու Օլիսե, 45 – Մաքսիմ Կանուննիկով, 14

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում