21:01  ,  20 սեպտեմբերի, 2014

«Մեծ սաղավարտ». Լեւոն Արոնյանը մրցաշարն ավարտեց Վիշի Անանդի նկատմամբ հաղթանակով

ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը հաղթանակով ավարտեց Իսպանիայի Բիլբաո քաղաքում անցկացված շախմատի «Մեծ սաղավարտի» 2014թ. խաղարկության եզրափակիչ փուլի մրցաշարը: Վերջին՝ 6-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով 46-րդ քայլում պարտության մատնեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդ Վիշվանաթան Անադին, ով այս պարտիայից առաջ ապահովել էր մրցաշարի հաղթողի տիտղոսը:

Հնդիկ գրոսմայստերը մրցաշարն ավարտեց 11 միավորով, իսկ Լեւոն Արոնյանը՝ 10: Իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսը վերջին տուրում սպիտակներով հաղթեց Ռուսլան Պոնոմարյովին՝ 5 միավորով հավասարվելով ուկրաինացի գրոսմայստերին:

Հիշեցնենք, որ Բիլբաոյում հաղթանակի համար տրվում էր 3 միավոր, ոչ ոքիի համար՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում