20:54  ,  20 սեպտեմբերի, 2014

Ժինյակի դուբլը «Մարսելին» օգնեց հավասարվել առաջատարին

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրում «Մարսելը» սեփական խաղադաշտում 3:0 հաշվով հաղթեց «Ռենին»: Մարսելցիներից երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Անդրե-Պյեր Ժինյակը, իսկ խաղի վերջակետը դրեց «Ռենից» «Մարսել» տեղափոխված Ռոմեն Ալեսանդրինին:

Այս հաղթանակից հետո «Մարսելը» 13 միավորով հավասարվեց առաջատար «Բորդոյին»:

Ֆրանսիայի առաջնություն, 6-րդ տուր

«Մարսել» - «Ռեն»՝ 3:0

Անդրե-Պյեր Ժինյակ, 50, 63, Ռոմեն Ալեսանդրինի, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս