20:22  ,  20 սեպտեմբերի, 2014

Արթուր Սարկիսովի գոլը

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 11-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» Վլադիվոստոկում 3։1 հաշվով հաղթել էր «Լուչ Էներգիային», որի գլխավոր մարզիչն Ալեքսանդր Գրիգորյանն է:

«Լուչ Էներգիայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է խաղի տեսությունը: Այդ մրցավեճում Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը 15-րդ րոպեին «Վոլգայի» կազմում բացել էր հաշիվը, իսկ 38-րդ րոպեին փոխարինվել էր վնասվածքի պատճառով: Սարկիսովը նաեւ վաստակել էր 11 մետրանոցհարված:

Տեսանյութում Սարկիսովի գոլը 1:00-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում