20:06  ,  20 սեպտեմբերի, 2014

«Արսենալ». 3 րոպե, 3 գոլ, խոշոր հաշվով հաղթանակ

Անգլիական Պրեմյեր լիգայի 5-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց բիրմինգհեմյան «Աստոն Վիլային»: Ընդ որում՝ Արսեն Վենգերի թիմն առաջին խաղակեսում բոլոր գոլերը խփեց մոտ 3 րոպեի ընթացքում: Մեսութ Օզիլը խփեց խաղի առաջին գոլը, անգլիացի հարձակվող Դենի Ուելբեկը բացեց գոլերի հաշիվն «Արսենալի» կազմում, իսկ «Աստոն Վիլայի» պաշտպան Ալի Սիսոկոն դարձավ ինքնագոլի հեղինակ:

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Արսենալ»՝ 0:3

Մեսութ Օզիլ, 32, Դենի Ուելբեկ, 34, Ալի Սիսոկո, 36 (ինքնագոլ)

«Բարնլի» - «Սանդերլենդ»՝ 0:0

«Նյուքասլ» - «Հալ Սիթի»՝ 2:2

Պապիս Սիսե, 73, 87 – Նիկիցա Ելավիչ, 48, Մոհամեդ Դիամե, 68

«Սուոնսի» - «Սաութհեմփթոն»՝ 0:1

Վիկտոր Վանյամա, 80

Հեռացում՝ Ուիլֆրիդ Բոնի, 39 («Սուոնսի»)

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով