19:49  ,  20 սեպտեմբերի, 2014

Ռոնալդուի հեթ-տրիկը, «Ռեալի» 8 գոլերն ու ռեկորդը

Իսպանական Պրիմերայի չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» Լա Կորունիայում մրցեց «Դեպորտիվոյի» հետ՝ հաղթելով 8:2 հաշվով: Արքայական ակումբը պատմության մեջ առաջին անգամ Իսպանիայի առաջնության արտագնա խաղում խփեց 8 գոլ՝ սահմանելով ակումբային ռեկորդ:

Առաջին խաղակեսում մադրիդցիները խփեցին 3 անպատասխան գոլ՝ հանելով հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը: Նախ Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի հեղինակ, ուելսցի Գարեթ Բեյլը ձեւակերպեց դուբլ, իսկ «Ռեալի» նորեկ Խամես Ռոդրիգեսն աչքի ընկավ մեկ անգամ: Խաղի վերջնամասում փոխարինման դուրս եկավ նաեւ մեքսիկացի հարձակվող Խավյեր Հերնանդեսը, ով մի քանի րոպեում դարձավ դուբլի հեղինակ՝ բացելով գոլերի հաշիվը մադրիդցիների կազմում: 

2 պարտություններից հետո Կարլո Անչելոտիի թիմը Պրիմերայում տարավ երկրորդ հաղթանակը՝ հավաքելով 6 միավոր: «Դեպորտիվոն» ունի 4 միավոր:

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Դեպորտիվո» - «Ռեալ»՝ 2:8

Հարիս Մեդունյանին, 51 (11մ.), Նիկոլաս Տոչե, 84 – Կրիշտիանու Ռոնալդու, 29, 41, 77, Խամես Ռոդրիգես, 36, Գարթե Բեյլ, 66, 75, Խավյեր Հերնանդես, 87, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով