19:23  ,  20 սեպտեմբերի, 2014

«Բավարիան» չհաղթեց Համբուրգում, «Շալկեն» ու «Շտուտգարտը» եւս միավորներ կորցրին

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում Մյունխենի «Բավարիան» մրցակցի խաղադաշտում ոչ ոքի խաղաց «Համբուրգի» հետ՝ 0:0։ «Շալկեն» Գելզենկիրխենում 2:2 հաշվով ավարտեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղը, որն ավարտեց 9 ֆուտբոլիստներով, իսկ «Շտուտգարտը» տանը 0:2 հաշվով պարտվեց «Հոֆֆենհայմին»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ պաշտոնանկ էր արվել «Համբուրգի» գլխավոր մարզիչ Միրկո Սլոմկան, իսկ նրան փոխարինող էր նշանակվել երիտասարդական թիմը գլխավորող Յոզեֆ Ցինբաուերը:

Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր 

«Համբուրգ» - «Բավարիա»՝ 0:0

«Շտուտգարտ» - «Հոֆֆենհայմ»՝ 0:2

Անտոնի Մոդեստ, 15, Տարիկ Էլյունուսի, 84

«Աուգսբուրգ» - «Վերդեր»՝ 4:2

Դանիել Բայեր, 14, Պոլ Վերհաեգ, 45 (11մ.), Տոբիաս Վերներ, 77, Թիմ Մատավց, 90+4 – Դավիդե Սալկե, 3, Ֆրանկո դի Սանտո, 56 (11մ.)

«Պադերբորն» - «Հանովեր»՝ 2:0

Էլաս Կաչունգա, 71, Մորից Ստոպելկամպ, 90+4

«Շալկե» - «Այնտրախտ»՝ 2:2

Էրիկ Չուպո-Մոտինգ, 40 (11մ.), Յուլիան Դրաքսլեր, 50 – Ալեքսանդր Մայեր, 15, Մարկո Ռուս, 24

Հեռացումներ՝ Կեւին-Պրինց Բոատենգ, 61, Յուլիան Դրաքսլեր, 71 (երկուսն էլ՝ «Շալկե») – Սլոբոդան Մեդոեւիչ, 85 («Այնտրախտ»)

 

 


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում