18:53  ,  20 սեպտեմբերի, 2014

Հերթական ֆուտբոլային աստղն ընտրեց Հնդկաստանը

Ֆուտբոլի Ռումինայի հավաքականի նախկին հարձակվող Ադրիան Մուտուն կարիերան կշարունակի Հնդկաստանում:

TMW-ի համաձայն՝ 35-ամյա ֆուտբոլիստը 3 ամսվա պայմանագիր է կնքել հնդկական «Չենե Տիտանս» ակումբի հետ: Ադրիան Մուտուի նախորդ ակումբը ռումինական «Պետրորուլն» էր, որին նա միացել էր 2014-ին: Ռումինացին խաղացել է մի շարք ակումբներում, այդ թվում՝ Լոնդոնի «Չելսիում», Թուրինի «Յուվենտուսում» ու միլանյան «Ինտերում»:

Հնդկաստանի Սուպերլիգան կմեկնարկի հոկտեմբերի 15-ին: Ավելի վաղ հնդկական ակումբների հետ պայմանագրեր էին կնքել Ալեսանդրո Դել Պյերոն, Ռոբեր Պիրեսը, Մասիմո Ամբրոզինին, Նիկոլյա Անելկան, Դավիդ Տրեզեգեն ու այլ հայտնի խաղացողներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում