18:07  ,  20 սեպտեմբերի, 2014

Նիկո Կրանչարի տուգանայինը ՔՊՌ-ին փրկեց պարտությունից

ՔՊՌ - «Սթոք Սիթի» խաղով մեկնարկեց ֆուտբոլի Անգլիայի առաջնության 5-րդ տուրը: Գրանցվեց 2:2 հաշիվը: «Սթոք Սիթին» 2 անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն վերջնամասում բաց թողեց հաղթանակը: Դաշտի տերերին 88-րդ րոպեին պարտությունից փրկեց խորվաթ կիսապաշտպան Նիկո Կրանչարը, ով վստահորեն իրացրեց տուգանային հարվածը:

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

ՔՊՌ - «Սթոք Սիթի»՝ 2:2

Ստիվեն Կոլկեր, 42, Նիկո Կրանչար, 88 – Մամե Դիուֆ, 11, Պիտեր Կրաուչ, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում