17:33  ,  20 սեպտեմբերի, 2014

Ինձագի. Եթե կին լինեի, կամուսնանայի Մենեզի հետ

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին Թուրինի «Յուվենտուսի» դեմ A Սերիայի երրորդ տուրի խաղից առաջ գովեստի խոսքեր է ասել իր թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Ժերեմի Մենեզի հասցեին: Իտալացի մասնագետը նաեւ կատակել է՝ նշելով, որ կին լինելու դեպքում կամուսնանար ֆրանսիացու հետ:

«Մենեզի հաջող խաղը անակնկալ չէր ինձ համար: Նրան ձեռք բերելու գաղափարը պատկանում էր Ադրիանո Գալիանիին: Ես ծանոթ էր Ժերեմիի հնարավորություններին, սակայն չգիտեի նրա ցանկության մասին, այդ պատճառով ներկա եղա գործարքին: Մենեզը «գերեց» ինձ 5 րոպեում: Նա թողեց շատ պարզ ու անկեղծ մարդու տպավորություն: Եթե ես կին լինեի, կամուսնանայի նրա հետ»,- Ինձագիի խոսքը փոխանցում է Le Parisien-ը:

Հիշեցնենք, որ 27-ամյա Մենեզն այս ամռանը ֆրանսիական ՊՍԺ-ից է տեղափոխվել «Միլան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում