17:10  ,  20 սեպտեմբերի, 2014

Դոնեցկի «Մետալուրգը» հաղթեց խոշոր հաշվով

Ֆոտբոլի Ուկրաինայի առաջնության 7-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» Կիեւում 3 անպատասխան գնդակ ուղարկեց Մարիուպոլի «Իլիչեւեցի» դարպասը: Դաշտի տերերը 3 գոլ խփեցին ընդմիջումից հետո՝ աչքի ընկնելով 51-րդ, 56-րդ եւ 91-րդ րոպեներին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Ռումյան Հովսեփյանը «Մետալուրգի» փոխարինողների թվում էր, իսկ Կառլեն Մկրտչյանի անունը բացակայում էր Դոնեցկի թիմի հայտացուցակից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում