16:20  ,  20 սեպտեմբերի, 2014

«Զենիթը» հաղթեց 5:0 հաշվով եւ 9 միավոր առաջ է հետապնդողներից

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հյուրընկալվեց «Ռոստովին» եւ առավելության հասավ 5:0 հաշվով: Երեք գնդակ խփեց Ռոնդոնը: Երկու անգամ էլ սեփական դարպասը գրավեցին «Ռոստովի» ֆուտբոլիստները:

«Զենիթը» 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է ԲԿՄԱ-ից, «Դինամոյից», «Սպարտակից» եւ «Կուբանից», որոնք մեկ հանդիպում քիչ են անցկացրել:

Ռուսաստանի առաջնություն, 8-րդ տուր

«Ռոստով» - «Զենիթ»՝ 0:5

Խոսե Սալոմոն Ռոնդոն, 11, 57, 73, Սիյանդա Կսուլու («Ռոստով», ինքնագոլ) 57, Վիտալի Դյակով («Ռոստով», ինքնագոլ), 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում