16:10  ,  20 սեպտեմբերի, 2014

Մուրատ Յակին. Կարճաժամկետ նպատակս «Սպարտակին» եվրագավաթներ վերադարձնելն է

Ես գոհ եմ իմ թիմի այսօրվա կազմից եւ խաղացողների ընտրությունից, ասել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը, որը նշել է իր կարճաժամկետ նպատակը ռուսական թիմում, փոխանցում է Championat-ը:

«Վերջին տարիներին «Սպարտակը» չի ունեցել հաջողություններ եվրագավաթներում, իսկ այս մրցաշրջանում ընդհանրապես ներկայացված չէ Եվրոպայում: Իմ կարճաժամկետ նպատակը «Սպարտակը» եվրագավաթներ վերադարձնելն է: Ես միշտ ցանկանում եմ հաղթել ամեն հաջորդ խաղում: Եթե դա մեզ հաջողվի, ապա կունենանք նվաճումներ: «Սպարտակի» խաղացողներն ունեն վարպետության բարձր մակարդակ եւ հրաշալի են իրացնում իմ գաղափարները: Դա ինձ զարմացնում է, քանի որ քիչ ժամանակ է անցել իմ նշանակումից»,- ասել է շվեյցարացի մասնագետը:

«Սպարտակը» Ռուսաստանի առաջնության յոթ խաղերում վաստակել է 15 միավոր եւ ընթանում է երկրորդ տեղում:

Սեպտեմբերի 20-ին կայանալիք Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի խաղում «Սպարտակը» կընդունի «Թերեկին»: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում