16:47  ,  20 սեպտեմբերի, 2014

Պաուլու Բենտու. Ռոնալդուն ավագի ամենալավ տարբերակը չէ

Ես շատերի հետ եմ աշխատել եւ չեմ կարող ասել, որ Ռոնալդուն ամենալավ ավագներից է եղել իմ կարիերայում: Այդ մասին հայտարարել է Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն:

«Այժմ Ռոնալդուն աճել է եւ դարձել է ավելի հասուն ֆուտբոլիստ: Բայց ես չէի ասի, թե նա ավագի լավագույն տարբերակն է Պորտուգալիայի հավաքականի համար: Եթե ես ընտրեի, ապա նախապատվությունը կտայի Ժոաու Մոուտինյուին: Ես աշխատել եմ նրա հետ «Սպորտինգում» եւ ստացել եմ անգին փորձ: Կարող եմ ասել, որ նա բոլորից լավ էր ընկալում իմ գաղափարները»,- Բենտուի խոսքը մեջբերում է RTP-ն:

Հիշեցնենք, որ 45-ամյա մասնագետի պաշտոնանկությունը տեղի ունեցավ 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային խաղում Ալբանիայից 0:1 հաշվով կրած սենսացիոն պարտությունից մի քանի օր անց: Պորտուգալիան ու Ալբանիան Հայաստանի, Սերբիայի եւ Դանիայի հետ ընդգրկված են նույն ընտրական խմբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով