14:41  ,  20 սեպտեմբերի, 2014

Արշակ Կորյանի հերթական գոլը

Ֆուտբոլի Ռուսաստանի երիտասարդական առաջնության 8-րդ տուրում հերթական գոլի հեղինակ է դարձել Մոսկվայի «Լոկոմոտիվի» եւ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արշակ Կորյանը: ԲԿՄԱ-ի հետ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: 19-ամյա Արշակ Կորյանը 10-րդ գնդակն է խփել ընթացիկ առաջնությունում եւ ռմբարկուների մրցավազքում մեկ գոլ քիչ ունի առաջատար Նեմանյա Նիկոլիչից («Ռոստով», Սերբիա):

«Լոկոմոտիվը» 16 միավորով երկրորդ տեղում է՝ 2 միավոր զիջելով «Սպարտակին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում