14:27  ,  20 սեպտեմբերի, 2014

Լուի վան Գալ. Չեմպիոնների լիգայում խաղացող թիմերն ունեն առավելություն

Միշտ ավելի լավ է պայքարել աշխարհի ուժեղագույն թիմերի հետ, քան մի քանի անգամ մարզվել շաբաթվա ընթացքում, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:

«Չեմպիոնների լիգայում խաղալն առավելություն է, քանի որ դու մշտապես մրցակցում ես ամենաբարձր մակարդակի թիմերի հետ: Դուք այդ ամենը տեսաք այս շաբաթ: «Չելսին» 1:1 հաշվով խաղաց, «Լիվերպուլը» հրաշքով հաղթեց, իսկ «Արսենալը» պարտվեց: Սա է մրցակցությունը: Յուրաքանչյուր թիմ ունի անհրաժեշտ քանակի խաղացող: Նրանք 25-ից շատ են եւ կարող են դիմանալ այս տեմպին»,- Վան Գալի խոսքը մեջբերում է  Sky Sports-ը:

Անգլիայի անցած առաջնությունում գրավելով 7-րդ տեղը՝ «Մանչեսթեր Յունայթեդն» այս տարի չի մասնակցում Չեմպիոնների լիգային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում