13:49  ,  20 սեպտեմբերի, 2014

«Ուրալը» Էդգար Մանուչարյանի հետ հաղթանակ տարավ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» հյուրընկալվեց «Ուֆային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: Միակ գնդակը խփեց Երոխինը: «Ուրալի» կազմում գրեթե ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը փոխարինվեց ավելացված երկրորդ րոպեին:

«Ուրալը» 4 միավորով 15-րդ տեղում է: «Ուֆան» 7 միավորով 11-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 8-րդ տուր

«Ուֆա» - «Ուրալ»՝ 0:1

Ալեքսանդր Երոխին, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում