14:11  ,  20 սեպտեմբերի, 2014

«Ռեալի» հովանավորը կես միլիարդ եվրո կվճարի ստադիոնի անվանման համար

Մադրիդի «Ռեալի» տիտղոսային հովանավոր «Էմիրեյթս» ավիաընկերությունը Արքայական ակումբի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնի անվանման մեջ իր տեղն ունենալու համար իսպանական ակումբին կվճարի մինչեւ կես միլիարդ եվրո, հաղորդում է  Football Espana-ն:

Ավելի վաղ, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ ստադիոնի անվանման մեջ փոփոխություն կլինի՝ նոր ներդրումներ ստանալու նպատակով: Ակումբային ստադիոնի վերակառուցման եւ պարտքերը մարելու համար «Ռեալին» անհրաժեշտ են ֆինանսավորման նոր աղբյուրներ:

1947 թվականին կառուցված, 1982-ին եւ 2001-ին վերակառուցված ստադիոնն ունի 80 հազար տեղ: Այն «Ռեալի» լեգենդար հարձակվող, մարզիչ եւ նախագահ Սանտյագու Բերնաբեուի անունով է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում