12:55  ,  20 սեպտեմբերի, 2014

Անչելոտի. Կնախընտրեի բոլոր հանդիպումներն անցկացնել «Սանտիագո Բերնաբեուում»

Սովոր ենք հանդես գալ «Ռիասորի» եւ «Անոետայի» նման ստադիոններում, սակայն կնախընտրեի բոլոր հանդիպումներն անցկացնել «Սանտիագո Բերնաբեուում», ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին՝ խոսելով Պրիմերայի չորրորդ տուրի՝ «Դեպորտիվոյի» հետ արտագնա հանդիպման մասին։

«Երբեմն երկրպագուները սուլում են, եւ նախկինում այդ սուլոցներն արդարացի էին, սակայն «Սանտիագո Բերնաբեուն» մեր տունն է։

Արտագնա հանդիպումները միշտ էլ բարդ են անցնում, նույնիսկ այն դեպքում, երբ տանը երբեմն վատ արձագանք ենք ստանում։ Սակայն դա բնական է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

«Դեպորտիվո» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում