12:28  ,  20 սեպտեմբերի, 2014

Արթուր Սարկիսովը սկիզբ է դրել «Վոլգայի» հաղթանակին

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 11-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթել է Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած «Լուչ Էներգիային»։

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը հյուրերի մեկնարկային կազմում էր եւ 15-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը։ 38-րդ րոպեին նա փոխարինվել է։

11-րդ տուրից հետո «Վոլգան» ունի 11 միավոր եւ զբաղեցնում է 14-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում