12:08  ,  20 սեպտեմբերի, 2014

Դի Մատեոն կարող է գլխավորել «Նապոլին»

Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն կարող է աշխատանքի անցնել իտալական «Նապոլիում», հաղորդում է Tutto Mercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կհեռանա թիմից, իսկ նրա տեղը կզբաղեցնի իտալացի մասնագետը։

 Հիշեցնենք, որ Դի Մատեոն «Չելսիից» պաշտոնանկ էր արվել 2012 թվականին, ինչից հետո չի աշխատել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս