11:53  ,  20 սեպտեմբերի, 2014

Տորեսը եւ Էլ Շարավին վերադարձան

«Միլանի» իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շարավին եւ իսպանացի Ֆերնանդո Տորեսը հայտնվել են Իտալիայի առաջնության երրորդ տուրի՝ Թուրինի «Յուվենտուսի» հետ հանդիպման հայտացուցակում, հաղորդում է Football Italia-ն։

Երկու ֆուտբոլիստները վնասվածքների պատճառով բաց են թողել «Պարմայի» հետ հանդիպումը։ Իտալիայի չեմպիոնի հետ խաղին վնասվածքների պատճառով չեն մասնակցի դարպասապահ Դիեգո Լոպեսը, կիսապաշտպաններ Ռիկարդո Սապոնարան եւ Ռիկարդո Մոնտոլիվոն։ Հայտացուցակում չի ընդգրկվել պաշտպան Դանիել Բոներան, ով նախորդ խաղում կարմիր քարտ էր ստացել։

«Միլան» - «Յուվենտուս» հանդիպումը կկայանա «Սան Սիրո» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում